Հայտնի են դարձել 2018թ.-ի առաջին հինգ ամիսների լավագույն սերիալների անունները։ Time ամսագիրը ներկայացրել է սերիալների իր վարկանիշը, ու ոչ միայն, այդ ցանկում կան նաև շոուներ, որոնք ամենից շատ են գրավել հանդիսատեսի ուշադրությունը։ Ընդ որում, ցանկը կազմելու աշխատանքներին մասնակցել են հենց հանդիսատեսները։
Եվ այսպես, ամսագրի վարկածով, լավագույն հեռուստաշոուներից շատերը ստեղծված են գրական ստեղծագործությունների հիման վրա։ «Անցած տարի, որը հեռուստատեսության համար այնքան էլ հաջող չէր, իսկապես աչքի են ընկել այնպիսի սերիալներ, որոնք գրական գլուխգործոցների նման հետաքրքիր ու տպավորիչ են»,- ասվում է վարկանիշի ներածության մեջ։
Մասնավորապես լավագույնների ցանկում է «Սպասուհու պատմությունը» սերիալի երկրորդ մասը, որը նկարահանվել է Մարգարետ Էտվուդի հակաուտոպիական վեպի հիման վրա։
Լավագույնների ցանկում է նաև «Պատրիկ Մելրոուզ» մինի –սերիալը՝ Բենեդիկտ Կամբերբեթչի մասնակցությամբ։ «Վայրի, վայրի երկիր» վավերագրական սերիալը՝ փիլիսոփա Օշոյի ու նրա համայնքի մասին, «Ատլանտա» , «Տեսիլք-աշտարակը», «Սպանելով Եվային» սերիալները։ Նաև ցանկում է հայտնվել American Idol մրցութային վոկալ շոուն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ